17:41 | 14.08.12 | Նորություններ | 833
Երեւան: Մեդիամաքս: Երեւանի արտաքին տեսքի բարեկարգման 2012թ. ծրագրի շրջանակում վերանորոգվել է բնակելի շենքերի 898 շքամուտք, իսկ բարեկարգված ու նկարազարդված շուրջ վեց տասնյակ կամարանցումների շարքը շուտով կհամալրվի եւս 55-ով:
Երեւանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ընթացքի մեջ են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները. շուտով WiFi-ով կապահովվեն նաեւ մայրաքաղաքի այգիներն ու պուրակները:
Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ ընթացքի մեջ է նաեւ Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակիցներին հանձնարարել է նաեւ կարճ ժամկետում ճանապարհային ոստիկանության հետ համատեղ քննարկել եւ ներկայացնել ավտոկայանման համար նպատակահարմար վայրերի նախնական քարտեզը: