15:22 | 14.08.12 | Նորություններ | 740

Google-ը հետ է մղում պիրատային կայքերը

Երեւան/Մեդիամաքս/. Google-ը փոխում է իր որոնման ալգորիթմն այնպես, որ օրինական ներբեռնում  առաջարկող կայքերի հղումները նախորդեն պիրատային բովանդակությամբ կայքերի հղումներին:

Այս շաբաթվանից որոնողական համակարգը հաշվի է առնելու կայքերում հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ զգուշացումները եւ չի ցուցադրելու նման կայքերը որոնման առաջին տողերում, գրված է ընկերության բլոգում:

Սա երկար սպասված քայլ է ընկերության կողմից, քանի որ երաժշտություն եւ կինոֆիլմեր արտադրող ընկերությունները բազմիցս պահանջել են Google-ից օգնել պիրատության դեմ պայքարում: