13:48 | 23.07.12 | Նորություններ | 1300

ՀԲ-ի հետ քննարկվում է Հայաստանում տեխնոպարկերի ցանցի ստեղծումը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ քննարկում է տեխնոլոգիական կենտրոնների ցանցի ստեղծման ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ասել է, որ ցանցում ընդգրկված կլինեն այն մարզերը, որտեղ «ՏՏ ոլորտի զարգացման ներուժ կա»:

Անդրադառնալով Գյումրու տեխնոպարկի կառուցմանը, նա ասել է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 1-1,5 տարուց եւ «Հայաստանում կգործի միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոն»: