15:23 | 21.07.12 | Նորություններ | 2175

ԱրմենՏել-ը գործարկել է Hi-Line ծառայության Stream փաթեթը` 10 Մբ/վ թողունակությամբ

Երեւան: Մեդիամաքս: «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) գործարկել է 10 Մբ/վ թողունակությամբ Hi-Line ծառայության նոր անսահմանափակ «Stream» սակագնային փաթեթը:

Մեկ տարի չխզելու պայմանով պայմանագիր կնքելու դեպքում «Stream» ՍՓ ամսական բաժանորդավճարը կկազմի 10 000 դրամ:

«Կարեւորելով Հայաստանում ինտերնետի զարգացման դերը, «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է լարային գերարագ ինտերնետ-ծառայության որակապես նոր սակագին: Մենք հավատացած ենք, որ մեր առաջարկը ոչ միայն կվայելի երիտասարդների համակրանքը, այլեւ, հաշվի առնելով այս ծառայության ընտանեկան բնույթը, թույլ կտա ընտանիքի բոլոր անդամներին օգտվել ինտերնետ-հասանելիության շատ ավելի բարձր արագություններից», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ  գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Սկզբնական փուլում «Stream» սակագնային փաթեթին հնարավոր է միանալ Երեւանի որոշ շրջաններում: Հասցեների ցանկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում, Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում կամ «100» հեռախոսահամարով: 

«Stream» սակագնային փաթեթին կարող են միանալ Hi-Line ծառայության ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդներ: Միացման վճարը 0 դրամ է: Նոր բաժանորդներին առաջին ամսվա ընթացքում ծառայությունը տրամադրվում է անվճար, իսկ TP-Link TD-8817 ADSL-մոդեմը հասանելի է 100 դրամ հատուկ գնով (ներառյալ ԱԱՀ):

«Stream» սակագնային փաթեթին միանալ ցանկացող բաժանորդները կարող են ձեւակերպել համապատասխան հայտ Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում: Ծառայությունը կտրամադրվի հայտարարված արագության ապահովման տեխնիկական հնարավորությունը հաստատելուց հետո: