17:10 | 10.07.12 | Նորություններ | 4008

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Ինտերնետ+համակարգիչ» տարածաշրջանային ծրագիրը Հայաստանի մարզերի համար

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը «PC էլեկտրոնիքս»-ի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Հայաստանում Մայքրոսոֆթ կորպորացիայի ներկայացուցչության հետ համագործակցությամբ ներկայացրել է նոր` «Ինտերնետ+համակարգիչ» լայնածավալ նախագծի մեկնարկը, որի նպատակն է Հայաստանի մարզերին տրամադրել մատչելի ինտերնետ կապ եւ դրանից օգտվելու համար` սարքերի լայն ընտրանի:

«Ինտերնետ+համակարգիչ» ծրագիրը մեկնարկել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում` Այգեձորում: Ծրագիրը կարեւոր է ոչ միայն կոմերցիոն առումով, այլեւ ռազմավարական, կրթական եւ սոցիալական տեսանկյունից, քանի որ հատկապես սահմանամերձ գյուղերում չի կարելի գերագնահատել հուսալի ինտերնետային կապի առկայության կարեւորությունը:

Շնորհիվ «ինտերնետ+համակարգիչ» ծրագրի, գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կունենան ապառիկ ձեռք բերելու նոութբուք, համակարգիչ  կամ նեթբուք, եթե բաժանորդագրվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլաններից որեւէ մեկին: Բոլոր սարքերում Մայքրոսոֆթն անվճար տեղադրում է լիցենզավորված ծրագրային փաթեթ: Բաժանորդները հնարավորություն կունենան ստանալ ստորեւ նշված սարքերը` առաջին 2 ամիսների ընթացքում ազատվելով վճարելու անհրաժեշտությունից: Վարկի ժամկետը 24 ամիս է եւ ենթադրում է 22 մարում, իսկ պայմանագրի առաջին 60 օրվա ընթացքում ինտերնետ կապը կտրամադրվի անվճար:

Ստորեւ նշված աղյուսակը ներկայացնում է հաճախորդի համընդհանուր ամսական վճարը` ներառյալ ապառիկ գնման պայմանները եւ ինտերնետային սակագնային պլանի ամսական վճարը:

ՄՏՍ կոնեկտ ուսանողական    ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ    ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+

 

ՄՏՍ կոնեկտ ուսանողական

ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ

ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+

Նեթբուք ASUS X101CH

16291

19591

22791

Նեթբուք ACER AOD270

15815

19115

22315

Նոութբուք HP 630

20945

24245

27445

Նոութբուք HP 635 (E300)

19623

22923

26123

Նոութբուք HP 635 (E450)

20046

23346

26546

Նոութբուք HP ProBook 4530S

26394

29694

32894

Նոութբուք HP ProBook 4535S

25018

28318

31518

Նոութբուք HP ProBook 4730S

30361

33661

36861

Նոութբուք TOSHIBA C660

24754

28054

31254

Windows համակարգիչ-Starter

20258

23558

26758

Windows համակարգիչ-Home

23061

26361

29561

Windows համակարգիչ-Entertainment

24648

27948

31148