11:57 | 10.07.12 | Նորություններ | 3038

Beeline «Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության ժամկետը երկարաձգվել է

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) «Բոնուս  մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչեւ ս.թ. օգոստոսի 31-ը:

Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Ծառայությունն ակտիվացնելիս յուրաքանչյուր ամբողջական մեկ րոպե միջազգային մուտքային զանգի դիմաց Հայաստանում գտնվող բաժանորդի հաշվեկշռին գումարվում 3 դրամ: Բոնուսային միավորները Beeline ցանցում կարելի է օգտագործել շարժական կապի ցանկացած ծառայության համար` բացառությամբ հավելյալ արժեքով ծառայությունների: 

«Ծառայության փորձնական գործարկումը ցույց տվեց, որ այն մեծ պահանջարկ է վայելում բջջային կապի մեր բաժանորդների շրջանում: Ընդառաջելով մեր հաճախորդների ցանկություններին «ԱրմենՏել» ընկերությունը երկարաձգում է ծառայության ժամկետը եւ նվիրում բաժանորդներին հաճելի հնարավորություն` օգտագործելով բոնուսները ստանալ դրական լիցքեր իրենց հարազատների եւ մտերիմների հետ շփվելիս», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Բոնուս  մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության միացումն անվճար է, բաժանորդային վարձ նախատեսված չէ: Ծառայությունը կարելի է միացնել ուղարկելով USSD հրահանգ *333#, իսկ անջատել *330# հրահանգով:

Հայաստանում գտնվող Beeline բաժանորդները կարող են ճշտել իրենց ընթացիկ հաշվեկշիռը *103# USSD հարցման օգնությամբ: