15:22 | 28.06.12 | Նորություններ | 2464

ԱրմենՏել-ն «անում է ամեն հնարավորը»` խափանումը վերացնելու համար

Երեւան: Մեդիամաքս: ԱրմենՏել ընկերությունը հայտնել է, որ «անում է ամեն հնարավորը»` բջջային ցանցի խափանումը կարճ ժամկետում վերացնելու համար:

««ԱրմենՏել» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ընկերության բջջային ցանցում տեղի է ունեցել ընկերության կապալառուներից մեկի կողմից տեղադրված սարքավորման խափանում: «ԱրմենՏել» ՓԲԸ մասնագետներն աշխատում են անսարքությունների վերացման ուղղությամբ: Կապն աստիճանաբար վերականգնվում է: Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար:  Մենք անում ենք ամեն հնարավորը` կարճ ժամկետում խափանումը վերացնելու համար և հուսով ենք, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ: