13:31 | 19.06.12 | Նորություններ | 3004

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Թեժ գիշերներ» նոր սակագնային պլանը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Թեժ գիշերներ» կանխավճարային սակագնային պլանը, որն առաջարկում է ամռան ամիսներին անվճար օգտվել անսահմանափակ ինտերնետից գիշերային ժամերին:

Քարտն արժե 1000 դրամ եւ ներառում է 1000 դրամի սկզբնական հաշվեկշիռ: Գիշերային ժամերին (01:00-09:00) 1 ՄԲ-ի սակագինն է 0 դրամ, իսկ ցերեկային ժամերին (09:00-01:00) 1 ՄԲ-ի սակագինն է 3 դրամ:

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց SMS-ի արժեքն է 5 դրամ, դեպի այլ ցանցեր` 15 դրամ:

«Թեժ գիշերներ» փաթեթի բաժանորդները հնարավորություն ունեն անվճար օգտվել Dr.Web հակավիրուսային ծրագրից: