15:55 | 18.06.12 | Նորություններ | 3610

VimpelCom Opera Mini հատուկ բրաուզերը կթողարկվի այս ամռանը

Երեւան/Մեդիամաքս/. «Վիմպելկոմ ԼՏԴ»-ն եւ Opera Software ASA-ն այսօր հայտնել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին` սովորական հեռախոսների համար օպտիմալացված բջջային վեբ-բրաուզերի թողարկման նպատակով: 

VimpelCom Opera Mini հատուկ օպտիմալացված վեբ-բրաուզերը կթողարկվի այս ամռանը «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի բրենդերի ներկայության բոլոր 18 երկրներում եւ հնարավորություն կընձեռի «ՎիմպելԿոմ»-ի ավելի քան 200 մլն հաճախորդներին մուտք գործել բջջային բրաուզեր, որը կատարյալ կերպով հարմար է բջջային հեռախոսների էժան մոդելներին: 

«Մեր հաճախորդներից շատերն ապրում են զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ բջջային ինտերնետի պահանջարկը կտրուկ աճում է` առաջ ընկնելով սմարթֆոնների ներթափանցման տեմպերից եւ 3G ցանցերի գործարկումից: Մեր շուկաների մեծամասնությունում «ՎիմպելԿոմ»-ն առաջին օպերատորը կլինի, որն այդ նորարար բջջային ծառայությունն է առաջարկել, ինչը թույլ կտա մեր հաճախորդներին օգտագործել բջջային ինտերնետը եւ դրա գերող առավելությունները »,- նշել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի գլխավոր կոմերցիոն տնօրեն Միխայիլ Գերչուկը: