15:43 | 18.06.12 | Նորություններ | 3495

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ավելի շատ ինտերնետ եւ ներցանցային խոսելաժամանակ

    Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր` կատարելագործված ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար:

    Այժմ բաժանորդներն ունեն փաթեթների ավելի լայն ընտրություն եւ ավելի շատ ինտերնետ եւ անվճար ներցանցային խոսելաժամանակ նախկին գնի դիմաց:

    Մասնավորապես, այժմ կարելի է ակտիվացնել նոր` «inet 5» փաթեթը: Բացի այդ, 400 դրամի դիմաց տրամադրվող փաթեթը նախկին 20-ի փոխարեն ներառում է 25 ՄԲ, ինչպես նաեւ 25 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: «inet 200»-ի փոխարեն 2500 դրամով կարելի է ակտիվացնել «inet 250» փաթեթը, որը ներառում է 150-ի փոխարեն 250 ներցանցային րոպե: Եվ վերջապես «inet 1000» փաթեթի շրջանակում նախկին 500-ի փոխարեն տրամադրվում է 1000 անվճար ներցանցային րոպե:

    Փաթեթների գներն են.

    «inet 5»`  100 դրամ;
    «inet 25»` 400 դրամ;
    «inet 100»` 1500 դրամ;
    «inet 250»` 2500 դրամ;
    «inet 1000»` 6000 դրամ:

    Ինտերնետ-փաթեթ կարելի է ակտիվացնել ուղարկելով *477*փաթեթի չափը# հրահանգը: Իսկ չօգտագործած ՄԲ-երն ու խոսելաժամանակը, ինչպես նաեւ փաթեթի վավերականության ժամկետը ճշտելու համար անհրաժեշտ է ուղարկել *477# հրահանգը: