13:31 | 14.06.12 | Նորություններ | 4245

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մինչեւ ամառվա վերջ իջեցրել է Ռուսաստանում ռումինգի սակագները

Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ օգոստոսի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ՄՏՍ-Ռուսաստանի ցանցում ռոումինգում գտնվող բաժանորդները կարող են զանգահարել եւ ստանալ զանգեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներից 29 դրամ/րոպե սակագնով:

Բացի այդ, բաժանորդներն իրենց համարով կարող են ուղարկել SMS 9 դրամով ցանկացած ուղղությամբ, օգտվել ինտերնետից 49 դրամ/ՄԲ սակագնով, , հայտնել են ընկերությունում:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը նախքան Ռուսաստան մեկնելը: