ՀՀ կառավարության նիստ
13:09 | 14.06.12 | Նորություններ | 1721
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համակարգչային վիրուսային վտանգի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու միջոցառումների ծրագրին եւ ժամանակացույցին։
«Որոշման կատարումը հնարավորություն կտա բարձրացնել համակարգչից օգտվողների եւ ցանցային ադմինիստրատորների մասնագիտական գրագիտությունը, բարելավել տեղեկատվության պաշտպանությունը, դրանց արդյունքում նվազեցնել համակարգչային վիրուսով վարակվելու բարձր ռիսկայնությունը», - ասված է Կառավարության մամլո հաղորդագրության մեջ: