12:16 | 09.06.12 | Նորություններ | 2011

Orange Բլոգի լավագույն ֆուտբոլասերները կստանան սմարթֆոններ

Երեւան/Մեդիամաքս/. Օrange Armenia-ն այսօր հայտնել է «Լավագույն ֆուտբոլասեր» ֆոտո եւ վիդեո մրցույթի մեկնարկի մասին, որը կտեւի մինչեւ հուլիսի 1-ը:

Այդ ընթացքում Orange Բլոգի օգտագործողները կարող են մասնակցել մրցույթին եւ ստանալ հիանալի մրցանակներ` Sony Ericsson Live with Walkman սմարթֆոններ, ինչպես նաեւ ֆուտբոլային նվերներ` շապիկ, գլխարկ եւ UEFA EURO 2012-ի պաշտոնական գնդակը:

Մրցույթին մասնակցելու համար բլոգի այցելուները պետք է տեղադրեն իրենց` ֆուտբոլային թեմայով լուսանկարը եւ տեսանյութը: Հաղթող կճանաչվեն այն լուսանկարը եւ այն տեսանյութը, որոնք մրցույթի անցկացման ընթացքում ամենաշատը կարժանանան ամենաբարձր գնահատականների Orange Բլոգի մյուս այցելուների կողմից:

Լուսանկարները եւ տեսանյութերը կարելի է վերբեռնել բլոգ ցանկացած եղանակով` MMS, WEB եւ WAP: Դրանք կտեղադրվեն Orange Բլոգի հատուկ հատվածում, որտեղ եւ կհավաքվեն բոլոր թեմատիկ նկարները եւ տեսանյութերը: Orange Բլոգի այն օգտագործողները, որոնք գրանցել են Orange հեռախոսահամար, կկարողանան մասնակցել եւ գնահատել դրանք:

Լուսանկարների եւ տեսանյութերի համար գնահատումը կատարվում է ճիշտ այնպես, ինչպես Orange Բլոգում ցանկացած այլ բովանդակության գնահատում: Եթե մեկից ավելի լուսանկարներ կամ տեսանյութեր ստանան միեւնույն քանակի “աստղ” -եր, ապա դրանցից հաղթող կճանաչվի ամենահաճախ դիտվածը:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2012թ. հուլիսի 6-ին: