17:34 | 08.06.12 | Նորություններ | 906

Facebook-ը հավելվածների խանութ է գործարկել

Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ը գործարկել է իր հավելվածների խանութը (app centre), որտեղ օգտատերերը կարող են գտնել սոցիալական կայքի հետ գործող ծրագրային ապահովումը:

Ծառայությունը նախատեսված է ինչպես ստացիոնար համակարգիչների, այնպես էլ սմարթֆոնների եւ պլանշետների համար, գրում է BBC-ն:

Սպասվում է, որ սոցցանցի այս քայլը զգալիորեն կավելացնի իր եկամուտները:

Առաջինը հավելվածների խանութը հասանելի դարձավ ԱՄՆ-ում, շուտով այն հասանելի է դառնալու նաեւ Եվրոպայում: Ներկայումս խանութում ընդգրկվել են շուրջ 600 հավելվածներ, որոնց մեծամասնությունը խաղեր են: