15:14 | 08.06.12 | Նորություններ | 4014

    ԱրմենՏելը կաջակցի Երեւանում կայանալիք Armenian Street Dance Contest 2012 փառատոնի եզրափակչին

    Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) աջակցում է Armenian Street Dance Contest 2012 փառատոնի եզրափակիչ փուլի անցկացմանը:

    Միջոցառումը կանցնի հունիսի 10-ին Երեւանում «Խուլ-համրերի մշակույթի պալատում», հայտնել են ընկերությունում:

    Եզրափակչում կպայքարեն 10 թիմ եւ ավելի քան 100 մասնակից Հայաստանից, Վրաստանից եւ Իրանից: Մրցումները կանցկացվեն պարային երեք ուղղություններով` փոփինգ (poping), բրեյք (break) եւ հիփ-հոփ (hip-hop): Փառատոնի հյուրերին եւ հանդիսատեսին կներկայացվի Street Dance պարերի պատմությունը` կենդանի կատարմամբ:

    Փառատոնի շոու-ծրագիրը ներառում է Street Dance ոճի ելույթներ, ինչպես նաեւ պարային Street տարրեր: Առանձին ծրագրով հանդես կգա Axe Capoeira հայկական դպրոցը, կանցկացվեն Rap Battle и Beat Box Battle ոճի մրցումներ: Փառատոնի հաղթողները կստանան գավաթներ, պատվոգրեր եւ մրցանակներ, իսկ լավագույն երկու թիմերի մասնակցությամբ կնկարահանվի տեսահոլովակ:

    «Աջակցությունը երիտասարդական նախաձեռնություններին «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական  ռազմավարության հիմնական ուղություններից է: Beeline ապրանքանիշը` պայծառ է եւ ժամանակակից, եւ մենք միշտ ուրախ ենք օգնել երիտասարդ, աշխուժ եւ տաղանդավոր պատանիներին ու աղջիկներին ցուցադրել իրենց հմտությունները, գիտելիքներն ու տաղանդը: Ուրախ ենք սատարել ժամանակակից պարային արվեստին եւ բոլոր մասնակիցներին  մաղթում ենք հաջող ելույթներ», – ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

    Փառատոնի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններին, ինչպես նաեւ մասնակիցների ցանկին կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում` www.citylife.am: