17:08 | 05.06.12 | Նորություններ | 3093

Orange-ը EURO 2012-ի եզրափակիչ խաղի 2 ուղեգիր է հանձնել իր բաժանորդին

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան UEFA EURO 2012-ի պաշտոնական գործընկերության շրջանակներում մրցանակներ է հանձնել ընկերության 7 բաժանորդներին:

Մայիսի 15-ից 30-ը ամեն հերթական 50 000-րդ լիցքավորումը կատարած 7 բաժանորդներից 6-ը ստացել են Sony Ericsson Live with Walkman սմարթֆոններ, իսկ ամենամեծ լիցքավորում կատարած բաժանորդը` Արթուր Հարությունյանը Աբովյանից, ստացել է EURO 2012-ի եզրափակիչ խաղի ուղեգիր երկու հոգու համար:

Նվերներ են ստացել նրանք, ովքեր լիցքավորել են հաշիվը 500 եւ ավելի դրամով, եւ որոնց լիցքավորումը եղել է հերթական 50 000-րդը: