16:39 | 05.06.12 | Նորություններ | 3254

ԱրմենՏել-ը խաղարկում է Հայաստան-Իտալիա հանդիպման 4 տոմս

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջում (http://www.facebook.com/beeline.am), «Հայկական ֆուտբոլի վառ ակնթարթներ» խորագրով նոր ֆոտոմրցույթի անցկացման մասին:

Մրցույթի հաղթողները որպես մրցանակ կստանան 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսեր:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հետաքրքիր եւ ուշագրավ ակնթարթներ` նվիրված Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպմանը կամ պարզապես Հայաստանի ֆուտբոլի հավաքականին եւ մինչեւ հունիսի 8-ը ժամը 17:00-ն ներառյալ ուղարկել նկարը pr@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հունիսի 11-ին մինչեւ ժամը 15:00-ը կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում:

Մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Like, իսկ երկրորդը կընտրի հանձնաժողովը, որը  կազմված է «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման,  «ԱրմենՏել» ընկերության, ինչպես նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ներկայացուցիչներից: Յուրաքանչյուր հաղթող մասնակից կստանա Հայաստան-Իտալիա խաղի երկու տոմս: Մրցույթի կազմակերպիչներին առավել դուր եկած եւս երկու մասնակիցներ կստանան խրախուսական մրցանակներ:

«Շուտով Հայաստանի հավաքականը կսկսի ելույթները Աշխարհի Առաջնության ընտրական փուլում, եւ շատ կարեւոր է, որպեսզի ֆուտբոլիստները զգան երկրպագուների աջակցությունը ոչ միայն մարզադաշտում: Հայտարարելով մրցույթը` մենք առաջարկում ենք երկրպագուներին կիսել հավաքականի խաղից ստացած վառ տպավորությունները եւ արտահայտել իրենց աջակցությունը», - նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մրցույթն ավարտվում է հունիսի 18-ին: Նրա պայմաններին մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: