14:50 | 04.06.12 | Նորություններ | 3240

    Ռոմինգի հատուկ սակագին ԵՎՐՈ 2012-ը հյուրընկալող երկրներում` Orange-ից

    Երեւան/Մեդիամաքս/. Orange-ն առաջարկում է ռոմինգի հատուկ սակագին ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ը հյուրընկալող երկրներում: Այս մասին այսօր հայտնել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

    «Լինելով ԵՎՐՈ 2012-ի  պաշտոնական գործընկեր` չէինք կարող չմտածել այն ֆուտբոլասերների մասին, ովքեր ներկա են լինելու Եվրոպայի ֆուտբոլի առաջնության  խաղերին»,- ասել  է Բրունո Դյութուան:

    Լեհաստանում եւ Ուկրաինայում մինչ օգոստոսի 31-ը Orange-ի բաժանորդները կկարողանան մուտքային, ելքային եւ տեղական զանգեր կատարել  250 դրամ/րոպե սակագնով եւ կարճ հաղորդագրություն ուղարկել 200 դրամով: Ռոմինգն ակտիվացնելու համար պետք է հավաքել *121#:

    Մարզական առաջարկից կարող են օգտվել Orange-ի բաժանորդները Հայաստանում, Իսպանիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Մոլդովայում եւ Շվեյցարիայում: