17:16 | 01.06.12 | Նորություններ | 1752

Ֆեյսբուք-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել

Երեւան/Մեդիամաքս/. Ֆեյսբուք-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել, որոնց պատճառով բազմաթիվ օգտատերեր, այդ թվում՝ Հայաստանից, 2 ժամվա ընթացում չեն կարողացել կանոնավոր կերպով օգտվել կայքից:

Սոցկայքը ներողություն է խնդրել պատճառված անհարմարությունների համար եւ հայտարարել, որ արդեն լուծել է գոյացած տեխնիկական խնդիրները: