Orange հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան
14:49 | 01.06.12 | Նորություններ | 3398
Երեւան/Մեդիամաքս/. Երեխանի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր Orange-ը եւ Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկել են «Պահպանենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծը:
«Նախագծի շրջանակներում մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է օգնել այն երեխաներին, որոնք ունեն ծնողներ, բայց ստիպված են ապրել մանկատանը»,- ասել է Orange հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
Ուղարկելով SMS 1234 եւ 5678 համարներին` Orange-ի բաժանորդները կնվիրաբերեն համապատասխանաբար 100 եւ 500 դրամ: Յուրաքանչյուր ամսվա վերջին Orange հիմնադրամը կկրկնապատկի հանգանակության արդյունքում ստացված գումարն ու կտրամադրի Վորլդ Վիժն Հայաստանին: Գումարի մի մասը Վորլդ Վիժն Հայաստանի աշխատակիցները կտրամադրեն ընտանիքի առօրյա հոգսերին, իսկ մյուս մասը` փոքրիկի եկամուտի աղբյուրի ստեղծմանը, որը հետագայում թուլ կտա ընտանիքին դառնալ ինքնուրույն:
«Մենք ոգեւորված ենք այս համագործակցությամբ: Մեր նպատակն է, որ երեխաները վայելեն իրենց ծնողների, ընտանիքի խնամքն ու սերը, ընտանիքների տնտեսական կայունությունն ապահովելը»,- ասել է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Գրահամ Սթրոնգը:
Նախագիծը կտեւի մեկ տարի, որի ընթացքում Orange հիմնադրամը պարբերաբար կտեղեկացնի հավաքված գումարի եւ ընտանիքների մասին, որոնց ուղղվել է գումարը: