16:56 | 24.05.12 | Նորություններ | 2167
Երեւան/Մեդիամաքս/. Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչությունը եւ Ucom հեռահաղորդակցային օպերատորը հայտարարել են Կիեւում կայանալիք Եվրո-2012 ֆուտբոլային առաջնության եզրափակչին 2 զույգերի համար ուղեգրերի խաղարկության մասին:
Ըստ կազմակերպիչների, ակցիան անցկացում է «UEFA-ի հյուրընկալության ոսկյա փաթեթի շրջանակում», որը բացառիկ և սահմանափակ առաջարկ է ամբողջ աշխարհում:
Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանն այսօր Երեւանում Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանի հետ համատեղ մամլո ասուլիսին ասել է, որ խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հունիսի 24-ը ցանկացած Samsung ապրանքանիշի հեռուստացույց գնել Samsung, Zigzag կամ Fine վաճառասրահներից:
Հայկ Եսայանը տեղեկացրել է, որ գլխավոր մրցանակից բացի շահումներ են նախատեսված բոլոր գնված Samsung հեռուստացույցների համար՝ բջջային հեռախոսներ, ֆոտոխցիկներ, Galaxy Tab պլանշետներ եւ Ucom-ի հեռուստատեսային ծառայության (U!TV Full փաթեթ) անվճար բաժանորդագրություն՝ 1, 6 եւ 12 ամսվա համար:
Գլխավոր մրցանակի հաղթողը կորոշվի հունիսի 25-ին: