16:02 | 24.05.12 | Նորություններ | 1714

Հայաստանում մեկնարկել են Samsung-ի նոր սերնդի հեռուստացույցների վաճառքները

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում մեկնարկել են Samsung Smart TV-ների նոր ES8000 սերիայի հեռուստացույցների վաճառքները:

Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանն այսօր Երեւանում տեղի ունեցած շնորհանդեսին ասել է, որ  Հայաստանը Կովկասում այս հեռուստացույցների վաճառքի առաջին երկիրն է:

Նոր սերիայի հեռուստացույցներն օժտված են նախորդներից ավելի մեծ ինտերակտիվ հնարավորություններով, մասնավորապես, հեռուստացույցը կարելի է կառավարել ձայնի եւ ձեռքի շարժումների օգնությամբ՝ առանց հեռակառավարման վահանակի:

Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության աշխատակից Էգդար Մարգարյանը, ներկայացնելով նոր հեռուստացույցի հնարավորությունները, մասնավորապես, նշել է, որ այն օժտված է նաեւ դեմքի ճանաչման ֆունկցիայով, եւ օգտագործողը, մոտենալով հեռուստացույցին, այլեւս կարիք չի ունենա մուտքագրել Facebook-ի կամ Skype-ի իր մուտքանունն ու ծածկագիրը. Փոխարենը հեռուստացույցն ինքնուրույն կնույնականացնի օգտագործողին վերջինիս դիմագծերով:

Նոր մոդելային շարքից 55ES8000 հեռուստացույցի արժեքը, Էգդար Մարգարյանի փոխանցմամբ, կազմում է 2,09 մլն դրամ: Ըստ նրա, 2011-ին Հայաստանում Smart TV-ների մասնաբաժինը վաճառված Samsung հեռուստացույցների ընդհանուր թվում կազմել է ավելի քան 30%, իսկ այս տարվա ակնկալիքներով ինտերակտիվ հեռուստացույցների մասնաբաժինը վաճառքներում կհասնի մինչեւ 60-70%:

Նոր սերնդի հեռուստացույցները վաճառվում են Samsung, Zigzag եւ Fine վաճառասրահներում: