18:38 | 23.05.12 | Նորություններ | 1965

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Նոր Անուններ» միջազգային փառատոնի գլխավոր հովանավորն է

ՎիվաՍել-ՄՏՍ-ն երկրորդ տարին անընդմեջ ստանձնել է «Նոր Անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնի գլխավոր հովանավորությունը:

Փառատոնը կանցկացվի 2012թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում: Փառատոնի կազմակերպիչն է  «Հայաստանի նոր անուններ» ծրագիրը:

Այս տարի փառատոնին մասնակցելու են մինչև 18 տարեկան շուրջ քառասուն շնորհալի պատանի երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից (Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Մալթա, Ուզբեկստան, Կորեա), ովքեր երևանյան ունկնդրին կներկայանան ինչպես նվագախմբային, այնպես էլ մենանվագ կատարումներով: