14:36 | 16.05.12 | Նորություններ | 1268

Երեւանում կանցկացվի EducationUSA կրթական ցուցահանդեսը

Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 18-ին ժամը 14:00-16:00-ը Կոնգրես հյուրանոցում կկազմակերպի EducationUSA կրթական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել կամ շարունակել իրենց կրթությունն ԱՄՆ-ում:

Ցուցահանդեսը կազմակերպում են «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան»` EducationUSA կրթական տեղեկատվական կենտրոնի եւ Երեւանում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ:

Ցուցահանդեսի ընթացքում ներկաները կկարողանան ձեռք բերել ներկայացված համալսարանների վերաբերյալ օգտակար նյութեր՝ բրոշյուրներ, տեղեկատվական թերթիկներ, գրքույկներ եւ այլն: