11:08 | 16.05.12 | Նորություններ | 822

Բեւեռ-ն ու IBM-ը հերթական սեմինարն են կազմակերպել

Երեւան/Մեդիամաքս/. Բեւեռ հայաստանյան ՏՏ-ընկերությունը IBM-ի մասնագետների հետ համատեղ այսօր Երեւանում իր հերթական տեխնոլոգիական սեմինարն է անցկացնում ֆինանսական շուկաների ներկայացուցիչների եւ ՏՏ-մասնագետների համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, սեմինարի թեման է «ՏՏ ծառայությունների կառավարում: Ֆինանսական վերլուծություն,հաշվետվություն և կանխատեսում», որի ընթացքում ներկայացվում  են IBM Tivoli ընտանիքի արտադրանքների առավելությունների օգտագործումը տվյալների կառավարման, ՏՏ ենթակառուցվածքի և վերջնահանգույցների կառավարման հարցերում:

Սեմինարի ընթացքում կներկայացվեն նաեւ IBM Cognos ինտեգրված վերլուծական հարթակները, որոնք օգնում են ընկերություններին ավելի լավ հասկանալ, կանխատեսել և ձևավորել հաշվետվությունները: