16:47 | 15.05.12 | Նորություններ | 3894

Orange-ը ներկայացրեց երկու նոր առաջարկ

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի գործընկերության շրջանակներում ներկայացրեց երկու նոր առաջարկ իր ձայնային եւ ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար:

Այսօրվանից մինչեւ մայիսի 30-ը, Orange-ի կանխավճարային ձայնային ծառայությունների այն բոլոր բաժանորդները, ովքեր կլիցքավորեն հաշիվը 500 եւ ավելի դրամով, եւ որոնց լիցքավորումը կլինի հերթական 50,000-րդը, կստանան Sony Ericsson Live with Walkman սմարթֆոն, իսկ նա, ում լիցքավորած գումարն այդ ժամանակահատվածի համար կլինի ամենամեծը, կստանա Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղի ուղեգիր երկու հոգու համար: 

Բոլոր նրանք, ովքեր մինչեւ Եվրոպայի առաջնության ավարտը` հուլիսի 1-ը, մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա 9 000, 11 000, 20 000 կամ MyFi 10 000, 12 000, 21 000 սակագնային պլաններից որեւէ մեկին կամ մեկ տարով կերկարացնեն իրենց առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:
 
«Եվրոպայի առաջնությանը մնացել են հաշված օրեր: Մենք գիտենք, որ այն լինելու է տարվա ֆուտբոլային իրադարձությունը, եւ հատուկ այս առաջնության համար մեկնարկող այս բազմաթիվ առաջարկների, մրցույթների միջոցով մենք աջակցում ենք բոլոր ֆուտբոլասերների սպորտային խանդավառությանը: Մենք հավատում ենք, որ բազմաթիվ գրավիչ մրցույթների, առաջարկների եւ ծառայությունների միջոցով կկարողանանք մեր բաժանորդների եւ հայ ֆուտբոլասերների համար իսկական տոն դարձնել այս իսկապես մեծ ֆուտբոլային իրադարձությունը , ինչպես ողջ Եվրոպայում», - ասաց  Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: