14:26 | 14.05.12 | Նորություններ | 2820

ԱրմենՏել-ը սկսել է թվայնացման աշխատանքները Վեդիում և մոտակա գյուղերում

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) սկսել է Վեդիում, ինչպես նաև Գոռավան և Վանաշեն գյուղերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները:

Աշխատանքները պլանավորվում է ավարտել 2012թ-ի առաջին կիսամյակում, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի և մոտակա գյուղերի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով, հայտնել են ընկերությունում:

«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր ենթակառուցվածքների  զարգացման ուղղությամբ` ամենաժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձնելով մեր հայաստանյան բաժանորդների համար», – նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

2012թ. մայիս ամսվա դրությամբ  թվային կայաններին միացված է ԱրմենՏել-ի ֆիքսված կապի բաժանորդների 83%-ը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ-ը,  իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 2770 կմ-ը: