16:36 | 11.05.12 | Նորություններ | 919

Յունիբանկը կգործարկի mobile commerce ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ Յունիբանկը կգործարկի mobile commerce`առեւտուր բջջային հեռախոսի միջոցով ծառայությունը:

«Բումերանգ սոֆտվեր» ընկերության հետ համագործակցության արդյունքում Յունիբանկն ամռանն իր հաճախորդներին կառաջարկի առեւտուր բջջային հեռախոսի միջոցով ծառայությունը, որից կարող են օգտվել բանկի այն հաճախորդները, որոնց բջջային հեռախոսները սմարթֆոն տեսակի են:

«Նոր ծառայությունը հնարավորություն կտա հեռախոսի միջոցով կառավարել բանկային հաշիվները, կատարել փոխանցումներ, գնումներ կատարելիս վճարել ապրանքների ու ծառայությունների դիմաց եւ այլն: Հեռախոսի մեջ կբեռնվի հատուկ անվտանգության սերտիֆիկատ` կեղծ գործարքները կանխելու համար»,-նշել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը: