13:11 | 11.05.12 | Նորություններ | 4114

    Հուլիսի 8-ին կմեկնարկի 9-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

    Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 8-15 Երեւանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը:

    ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր ասել է, որ այս տարի փառատոնը ստացել է 1120 հայտեր 70 երկրներից:

    Այս տարի փառատոնի ղեկավարությունը պատրաստել է նոր ծրագրեր` «Գիրք եւ կինո». «Կինոլրագրություն առանց սահմանի»:

    «Գիրք եւ կինո» ծրագիրը կբացվի Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստ» ֆիլմով:

    Կշարունակվի «Հարգանքի տուրք» ծրագիրը, որի շրջանակներում կնշվեն Յուրի Երզնկյանի 90-ամյակը, Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակը եւ Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը:

    Փառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հիշեցրել է, որ յոթ տարի շարունակ ընկերությունը կանգնած է փառատոնի կողքին:

    «Մեղ համար շատ կարեւոր է մշակույթի պահպանման գործը, որը պետք է շարունակական լինի», - ասել է Ռալֆ Յիրիկյանը: