14:19 | 08.05.12 | Նորություններ | 3963

    Օրանժ Արմենիա-ն գործարկել է ընտանեկան սակագնային փաթեթ՝ 3 SIM քարտով

    Երեւան/Մեդիամաքս/. Օրանժ Արմենիա-ն գործարկել է Օրանժ Ընտանիք նոր կանխավճարային փաթեթը, որը ներառում է միանգամից 3 SIM քարտ:

    Փաթեթից օգտվողները, օրեկան 20 դրամ վճարելով, կխոսեն իրար հետ անսահմանափակ տեւողությամբ 0 դրամ/րոպե սակագնով:

    Ընդ որում փաթեթի մասնակիցները կարող են առանձին ընտրել իրենց համար հարմար սակագնային պլան, ասել է այսօր Օրանժ Արմենիա-ի մարքեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչանը:

    Ըստ նրա, Օրանժ Ընտանիքին կարող է միանալ Օրանժի եւս մեկ գործող կանխավճարային բաժանորդ:

    Այսպիսով՝ ամսական 600-ական դրամ վճարելով, փաթեթից օգտվողները կստանան իրար հետ անսահմանափակ խոսելու հնարավորություն: Փաթեթի արժեքն է 1500 դրամ:

    «Մինչ այժմ մենք առաջարկել ենք սակագնային պլաններ՝ հիմնված բաժանորդների առանձին սեգմենտների կարիքների վրա, իսկ հիմա մենք մեր առաջարկների ցանկին ավելացնում ենք ամբողջական լուծում ընտանիքների համար»,- նշել է Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: