13:40 | 08.05.12 | Նորություններ | 3447
Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ Orange-ի «Ամեն Ամիս» եւ «Խոսենք» ծառայությունների բաժանորդները (բացառությամբ Պարզ սակագնային պլանի) իրենց բոնուսային միավորներով կարող են ձեռք բերել ոչ միայն ցանցի ներսում եւ ցանցից դուրս րոպեներ եւ SMS-փաթեթներ, այլեւ ինտերնետ փաթեթներ:
Բոնուսային 200 միավորով կարելի է ձեռք բերել 25 ՄԲ, 350 միավորով` 50 ՄԲ, իսկ 600 միավորով` 100 ՄԲ ծավալ, հայտնել են ընկերությունում:
Orange կանխավճարային եւ հետվճարային ծառայությունների բաժանորդները բոնուսային միավորներ են կուտակում ցանցից դուրս եւ միջազգային համարներին կատարած եւ ստացած զանգերի համար, ընդ որում` յուրաքանչյուր ելքային զանգի մեկ րոպեի դիմաց` մեկ միավոր, իսկ մուտքային րոպեի դիմաց` երկու միավոր: