09:37 | 03.05.12 | Նորություններ | 1940

Orange Գոտին այսուհետ ներառում է նաեւ ԱՄՆ-ը

Երեւան: Մեդիամաքս:Orange Գոտու երկրների ցանկն այսուհետ ներառում է նաեւ Ամերիկաի Միացյալ Նահանգները:

ԱՄՆ-ում միանալով AT&T ցանցին, Orange-ի բաժանորդները կարող են օգտվել 250 դրամ սակագնից բոլոր ելքային եւ մուտքային զանգերի, SMS-ների եւ GPRS-ի համար:

Նույն սակագինը գործում է նաեւ Orange Գոտու մյուս երկրներում, որտեղ բաժանորդները կարող են միանալ հետեւյալ ցանցերին. Orange Ֆրանսիա, Orange Իսպանիա, Orange Միացյալ Թագավորություն, Orange Սլովակիա, Orange Ավստրիա, Orange Լեհաստան, Orange Ռումինիա, Orange Մոլդովա, Orange Լյուքսեմբուրգ, Orange Լիխտենշտեյն, Orange Շվեյցարիա եւ Mobistar Բելգիա:

Ռոմինգն ակտիվացնելու համար բաժանորդները պետք է երկրից մեկնելուց առաջ հավաքեն *121# :

Ռոմինգի ցանցի եւ սակագների ամբողջական ցանկի համար այցելեք http://orangearmenia.am/mobile/roaming/: