13:51 | 01.05.12 | Նորություններ | 3249

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է «Բարեկամություն» պետական անսամբլի հերթական համերգաշրջանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է «Բարեկամություն» պետական անսամբլի հերթական համերգաշրջանը:

«Ազգային պարը մտածողություն է. արժեքային համակարգ: Պարել որեւէ ազգի պար, նշանակում է կերտել համապատասխան ազգային կերպար: «Բարեկամությանը» հաջողվել է մարմնավորել բերդի պես ամուր ու հաստատակամ հայորդուն եւ թավիշի պես նուրբ ու գեղանի հայուհուն: Աշխարհի տարբեր բեմերում մեր դարավոր արվեստի ճյուղերից մեկը ներկայացրած եւ հանդիսատեսի ծափեր վաստակած խումբը, անկախ ժամանակների փոփոխությունից, շարունակում է պահանջված եւ սիրված մնալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է արվեստի «դեսպանների» գործունեությունը` հայի ինքնությունը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: