Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը
16:58 | 26.04.12 | Նորություններ | 4117
Երուան/Մեդիամաքս/. EURO 2012-ի մեկնարկի նախապատրաստական փուլում Orange-ը եւ ՈՒԵՖԱ-ն համատեղ ներկայացնում են բջջային հեռախոսների համար նախատեսված ՈՒԵՖԱ EURO 2012-ի պաշտոնական ծրագրային հավելվածը:
Ծրագրային հավելվածը հասանելի է ութ, այդ թվում` iOS, Android, Windows Phone, Blackberry, Bada եւ Java պլատֆորմների համար: Այն ֆուտբոլասերներին հնարավորություն կտա անվճար թարմ տեղեկություններ ստանալ թիմերի եւ մրցաշարի վերաբերյալ, դիտել տեսահարցազրույցներ եւ վճարովի հիմունքներով ստանալ ֆուտբոլային հանդիպումների վերաբերյալ լուսաբանումներ, վիճակագրական տվյալներ եւ անհատական հուշում-ծանուցումներ, որոնց միջոցով ֆուտբոլասերները կունենան իրենց սիրելի թիմերի մասին ամենաթարմ տեղեկությունները:
«Երջանիկ ենք Հայաստանի մեր բաժանորդներին տալ այն նույն հնարավորությունները, որ ունեն Orange-ի բաժանորդները մյուս 10 եվրոպական երկրներում: Սա իսկապես հրաշալի հնարավորություն է մեր բաժանորդների համար մասնակցելու համաեվրոպական ֆուտբոլային տոնին, զգալ այն խանդավառությունն ու տոնական տրամադրությունը, որ այդ ժամանակ միավորելու են Եվրոպայի բոլոր ֆուտբոլասերներին, օգտվել իրենց սմարթֆոնի եւ իրենց օպերատորի ընձեռած բացառիկ հնարավորություններից», - ասաց Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
ՈՒԵՖԱ EURO 2012-ի պաշտոնական ծրագրային հավելվածը ֆուտբոլասերները կարող են ձեռք բերել ծրագրային հավելվածների բոլոր խոշոր «խանութներում» (Application Store) Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում, Շվեյցարիայում եւ Հայաստանում: