12:55 | 25.04.12 | Նորություններ | 3542

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է ուսանողական էսսեների մրցույթ

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է էսսեների մրցույթ Հայաստանի  համալսարանների ուսանողների շրջանում: Մասնակիցներն էսսեները կարող են ստորև նշված թեմաների շրջանակներում ներկայացնել իրենց նախընտրած ուղղվածությամբ: 

1.    Արդյո՞ք ինտերնետը միավորում է մարդկանց, թե՞ բաժանում:
2.    Ինչպիսի° ազդեցություն ունի բջջային ինտերնետը կրթության վրա եւ առօրյա կյանքում:
3.    Ինտերնետ. ինչպիսի՞ն կլինի զարգացման հաջորդ  փուլը:
4.    Ինչպե՞ս է սոցիալական մեդիան  փոխել Ձեր կյանքը:

Մասնակիցները պետք է ունենան ուսանողական տոմս, որը  վավեր կլինի մինչև ծրագրի արդյունքների հայտարարումը; մասնակիցները պետք է օգտվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից տրամադրվող ինտերնետից` իրենց հոդվածը տեղադրելու համար (օգտագործեն «ՄՏՍ կոնեկտ» մոդեմ, 3G տեխնոլոգիայի հետ համատեղելի հեռախոս, 3G երթուղիչ և այլն); ուսանողի աշխատանքը պետք է լինի բնօրինակ և չպետք է հրատարակված լինի մինչև ներկայացման օրը; հետազոտության մեջ առցանց տեղեկատվական աղբյուրների օգտագործումը խրախուսվում է:

Աշխատանքը պետք է բաղկացած լինի 18000 նիշից (առանց միջնատարածքների)` չհաշված գրականության ցանկը: Նշվածից ավելի կարճ կամ երկար աշխատանքները ընդունելի են` չափավոր լինելու դեպքում: Էսսեի մեջ պետք է ներառված լինի 150 բառի սահմաններում կազմված ամփոփագիրը; էջի ձևաչափը պետք է լինի 2/2/2/2, 1,5 տող միջնատարածքով, տառերի չափը` 12, Arial կամ Times New Roman տառատեսակով; հեղինակներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել  հայերենով, ռուսերենով կամ անգլերենով; աշխատանքը պետք է գրված լինի առանց սխալների: Էսսեները չեն դիտարկվի,  եթե դրանցում շատ սխալներ լինեն, կամ եթե չհամապատասխանեն սահմանված պահանջներին; առաջարկները պետք է ներառեն աշխատանքում օգտագործված գրականության ցանկը; մասնակիցները պետք է հստակ նշեն իրենց համալսարանի անունը եւ կոնտակտային տվյալները:

Մասնակիցները պետք է դիմեն անմիջականորեն http://mts.am/essay էլեկտրոնային կայքի միջոցով` մինչև 2012թ. մայիսի 15-ը; լավագույն աշխատանքները կհայտարարվեն 2012 թվականի մայիսի վերջին: Լավագույն աշխատանքները  կընտրվեն անանուն ստուգման սկզբունքով` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տվյալ ծրագրի համար ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից:

Հաղթողները կստանան սմարթֆոններ և պլանշետային համակարգիչներ: Հաղթողների աշխատանքները կտեղադրվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության վեբկայքի «Կարիերա» էջում և հասանելի կլինենՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրադարանում: Ընկերությանը իրավունք է վերապահվում  խմբագրել աշխատանքն` առանց փոփոխելու բնօրինակի բովանդակությունը: