14:58 | 19.04.12 | Նորություններ | 751

Microsoft-ը գործարկել է վիրտուալ ակադեմիան

Երեւան/Մեդիամաքս/. Microsoft կորպորացիան գործարկել է իր վիրտուալ ակադեմիան (MVA), որը գործում է www.microsoftvirtualacademy.com հասցեով:

Virtual Academy-ն վիրտուալ միջավայր է, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում զարգացնել ՏՏ հմտությունները եւ տրամադրում է անվճար օգտակար ռեսուրսներ մասնագիտական առաջխաղացման համար, հայտնել են հայաստանյան Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:

Կենտրոնում նշել են, որ MVA-ն ստեղծված է հատկապես զբաղված ՏՏ պրոֆեսիոնալների համար. նյութերը հասանելի են ըստ արտադրանքի եւ մասնագիտության, իսկ դասընթացները կարելի է վերսկսել եւ շարունակել առանց ժամանակային սահմանափակումների: