16:00 | 18.04.12 | Նորություններ | 3007

Հայտնի դարձավ Orange-ի հաջողակ բաժանորդը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր հայտնի դարձավ Orange-ի այն բաժանորդը, ով ապրիլի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածի ստացել էր 50.000-րդ միջազգային հեռախոսազանգը:

Նա Երեւանում բնակվող Ժաննա Բայանդուրյանն է, ում զանգահարել էր իր ամուսինը Ռուսաստանից:

Ժաննա Բայանդուրյանն այսօր Orange-ի գլխավոր խանութում շնորհավորանքներ ընդունեց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայից եւ ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի երկու տոմսի հավաստագիր:

«Մոտակա շաբաթների ընթացքում մենք շարունակելու ենք ամեն երկուշաբթի օրվանից հաշվել մուտքային միջազգային զանգերը, այնպես որ դեռ շատ հաջողակներ են գրանցվելու: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ապրիլի 9-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տեւողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի երկու տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: