ԵՊՀ
15:58 | 10.04.12 | Նորություններ | 1425
Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն այսօր նշում է իր 40-ամյակը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ֆակուլտետի տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին ասել է, որ այսօր այն համալսարանի ամենաերեւելի եւ ամենամեծ բնագիտական ֆակուլտետն է, հավելելով, որ ֆակուլտետի ոչ մի շրջանավարտ խնդիր չի ունենում աշխատանքի տեղավորման հարցում:
Ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն ասել է, որ ֆակուլտետը մինչ օրս տվել է 7000 շրջանավարտ, որոնք մեծ դեր են խաղացել Հայաստանի տնտեսության եւ գիտության ասպարեզներում:
Նա ասել է, որ այսօր ֆակուլտետի հիմնական խնդիրը դասախոսական կազմի ցածր աշխատավարձը եւ, որպես հետեւանք, կադրերի պակասը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ) նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր հերթին կարեւորել է ֆակուլտետի սերտ համագործակցությունը մի կողմից ԳԱԱ հետ, եւ մյուս կողմից՝ մասնավոր հատվածի հետ, որը, ինչպես «Սինոփսիս Արմենիա» ընկերության դեպքում, կօժանդակի ֆակուլտետին իր կողմից պահանջված կադրերի ստեղծման հարցում: