19:15 | 30.03.12 | Նորություններ | 839
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) մարտի 31-ին, ժամը 11:30-ից -16:00-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում կանցկացնի «Մոբայլ Միկրոաշխատանքի միջազգային մրցույթ m2Work՝ հազարավոր աշխատատեղեր միլիոնավոր պատվերներից» միջոցառումը:
«Միկրոաշխատանքը» փոքրածավալ թվային առաջադրանք է, որը մարդիկ կարող են կատարել ցանկացած վայրում իրենց համակարգչով կամ բջջային հեռախոսով եւ դրա դիմաց վարձատրվել: Այլ լայն տարածում է ստանում ցածր եկամուտներով երկրներում:
Միջոցառումն ուղղված է խրախուսելու երիտասարդների շրջանում նորարար գաղափարների ստեղծումը «միկրոաշխատանքը» խթանող մոբայլ լուծումների վերաբերյալ, և օգնելու նրանց այդ գաղափարներով մասնակցելու Համաշխարհային բանկի ԻնֆոԴեվ ծրագրի հայտարարած միջազգային m2Work մրցույթին: ՁԻՀ-ի մասնագետները մասնակիցներին կներկայացնեն «միկրոաշխատանքի» հաջողված օրինակներ և կօգնեն նրանց ստեղծել իրենց գաղափարները, ձևակերպել դրանք, և ներկայացնել միջազգային ժյուրիին, հայտնել են հիմնադրամում:
Միջոցառումը հնարավորություն է ներգրավվելու համաշխարհային m2Work մրցույթին և ստանալու մրցանակներ հետաքրքիր գաղափար ներկայացնելով, այլև ստանալու իրենց գաղափարների իրականացման համար միջոցներ և մասնագիտական աջակցություն:
Հարցերի դեպքում առաջարկվում է դիմել «ԷմԼաբ» (www.mlabeca.com) info@mlab.am, mlab@eif.am էլ. հասցեներով կամ զանգահարել 21-97-41(32) հեռախոսահամարով: