16:45 | 20.03.12 | Նորություններ | 3340

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է Samsung Galaxy Nexus

    Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նոր` Samsung Galaxy Nexus սմարթֆոնը:

    Samsung Galaxy Nexus-ն ապահովված է այնպիսի բացառիկ հնարավորություններով, ինչպիսիք են` HD Super AMOLED էկրանը, գոգավոր դիզայնն ու սմարթֆոնի անգերազանցելի աշխատանքն ապահովող գերարագ dual core պրոցեսորը: Իսկ Android 4-ի ընձեռած հարուստ հնարավորությունների շնորհիվ այս սմարթֆոնը նվաճել է անգամ ամենապահանջկոտ հաճախորդների սրտերը:

    Սմարթֆոնն արժե 349.000 դրամ:

    Ձեռք բերելով այն` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ 174. 500 դրամ բոնուս:

    Հեռախոսը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ: