15:42 | 20.03.12 | Նորություններ | 3341

Իջեւանում կանցկացվի Beeline Extreme 2012 փառատոնը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) եւ էքտրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան հայտարարել են Beeline Extreme Fest 2012 էքստրեմալ սպորտի գարնանային փառատոնի անցկացման մասին:

Միջոցառումը տեղի կունենա մարտի 25-ին Իջեւան քաղաքում` Վասիլյան եւ Մելիքբեկյան փողոցներում, ինչպես նաեւ «Մայր Հայաստան» արձանին հարող տարածքում, հայտնել են ԱրմենՏել-ում:

 Փառատոնի շրջանակում կանցկացվեն էքստրեմալ տարբեր մարզաձեւերի մրցումներ եւ ցուցադրական ելույթներ: Հանդիսատեսին կներկայացվեն Drift, Off-Road 4Х4, Drag-Racing դասերում վարորդների ելույթներ, ինչպես նաեւ մոտո-շոու եւ այլ: 

«Էքստրեմալ մարզաձեւերը զարգանում են Հայաստանում, եւ ես շնորհավորում եմ էքստրեմալ սպորտի բոլոր սիրահարներին գարնանային սեզոնի բացման առիթով: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, կարող են իրենց ընտանիքի հետ միասին  հանգստյան օրն անցկացնել Իջեւանում եւ գնահատել թիմերի վարպետությունը, վայելել ցուցադրական ելույթներն ու շոու-ծրագիրը», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Beeline Extreme Fest 2012 փառատոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողներն` ավտոսպորտի  վարպետներն ու սիրահարները: Մրցակիցների գրանցումը կատարվում է մինչեւ մարտի 23-ը` էքատրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի 010 228 085 հեռախոսահամարով: