09:34 | 16.03.12 | Նորություններ | 1989

Google փոխում է որոնման մեխանիզմը

Երեւան/Մեդիամաքս/. Google-ը կիրականացնի իր որոնման խորը ձեւափոխում:

Ինչպես գրում է Վեդոմոստին` վկայակոչելով The Wall Street Journal-ը, փոփոխությունները կմեկնարկեն մի քանի ամիսների ընթացքում: Որոնումը կկենտրոնանա ոչ թե առանցքային բառերի մշակման, այլ հարցման իմաստի վրա:

Որոնման արդյունքի էջում հղումների ցուցակի վերին մասում կհայտնվի տրված հարցի ուղիղ պատասխանը եւ որոնման օբյեկտի մասին տեղեկատվությունը:

Ինչպես հարցազրույցի ընթացքում հայտնել է որոնման գծով Google-ի թոփ-մենեջեր Ամիտ Սինգալը, նոր որոնման համակարգը թույլ կտա որոնման շարժիչին “հասկանալ” հարցման իմաստը, “այնպես, ինչպես այն հասկանում են մարդիկ”:    

Դրա համար որոնումը կանցնի հարյուր միլիոնավոր “էությունների” մասին (մարդկանց, օբյեկտների, վայրերի) տեղեկություն պարունակող գիտելիքների բազայի միջով, որը Google-ը հավաքում էր վերջին երկու տարիների ընթացքում: 

Օրինակ, “Բայկալ լիճ” հարցման ժամանակ որոնման արդյունքների վերեւում կտրամադրվի լճի հիմնական բնութագրերը` խորությունը, ծավալը, գտնվելու վայրը: