17:36 | 02.03.12 | Նորություններ | 2803
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Ծաղկաձորում կայացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորած Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող «Կանաչ դպրոց» նախագծի ձմեռային ճամբարի ամփոփիչ միջոցառումը:
Նախագծում ընդգրկված 5 դպրոցների սաները միջոցառման ընթացքում ներկայացրեցին մեկ շաբաթվա ընթացքում ճամբարում ձեռք բերած գիտելիքները և ցուցադրեցին:
FPWC-ի կողմից իրականացվող «Կանաչ դպրոց» ներկայացնում է համանուն միջազգային ծրագրի հիմնական գաղափարներն ու մոտեցումները: «Կանաչ դպրոց» միջազգային նախագիծը իրականացվում է աշխարհի 43 երկրում: