14:53 | 02.03.12 | Նորություններ | 3264
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային “Դրայվ” սակագնային փաթեթների շարքն ընդլայնելու մասին:
Հաճախորդներին առաջարկվում են «Դրայվ-1», «Դրայվ-5», «Դրայվ-10» և «Դրայվ-25» սակագնային փաթեթներ` համապատասխանաբար 4000 դրամ, 6000 դրամ, 9000 դրամ և 15000 դրամ ամսեկան բաժանորդային վճարով, հայտնել են ընկերությունում:
Սակագնային փաթեթներին միանալու համար միացման վճար չի գանձվում: Գերարագ ինտերնետի ծավալը «Դրայվ-1» սակագնային փաթեթում կազմում է 1ԳԲ, «Դրայվ-5»-ում ` 5ԳԲ, «Դրայվ-10»-ում ` 10ԳԲ և «Դրայվ-25»-ում ` 25ԳԲ: Օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչև 256 kbps:
Բաժանորդները կարող են անվճար անցումներ կատարել շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային «Դրայվ» սակագնային փաթեթների միջև: USB-մոդեմի գինը կազմում է 18 հազար դրամ: “Դրայվ” սակագնային փաթեթներից որևէ մեկից առնվազն 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար: