17:23 | 01.03.12 | Նորություններ | 881

Ավելի քան 36 000 երեխա կմասնակցի «Կենգուրու 2012»-ին

Երեւան: Մեդիամաքս: «Կենգուրու 2012» դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթին այս տարի կմասնակցեն ավելի քան 36 000 երեխաներ Հայաստանի եւ Արցախի մոտ 900 դպրոցներից:
 
Արդեն չորրորդ տարին է, ինչ «Կենգուրուն» անցկացվում է Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով:
 
Գրախանութներում արդեն վաճառվում են «Կենգուրուի» խնդրագրքերը, որտեղ ամփոփված են 2008-2009 թթ. եւ 2010 թ. ավելի քան 400 խնդիրներն՝ իրենց լուծումներով: Դրանք կարող են ծառայել որպես օժանդակ նյութ՝ արտադասարանային պարապմունքներ անցկացնելու, մաթեմատիկայի օլիմպիադաներին, «Կենգուրու» մրցույթին նախապատրաստվելու համար:

Մանրամասների համար այցելեք www.kangaroo.am կայքը:
 
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո: