09:45 | 23.02.12 | Նորություններ | 933

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է իր մեդիակենտրոնում գործող տարբեր ակումբներ

Երեւան/Մեդիամաքս/. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տեղեկացնում է, որ իր Մեդիակենտրոնում գործում են սովորողների օժտվածության զարգացման տարատեսակ ակումբներ` գիտակների, «Տիեզերք», «Խաղարկային դատարան», Լուսաստղ, Art-mskh (նորագույն մշակույթի), Info-mskh (լրագրողների), «Ռոբոտիքս», «Համակարգչային ուսուցողական խաղերի ստեղծում», կենդանաբանի,  բուսաբանի,  էկոլոգի, հայրենագետի, կինո-ֆոտո: 

Ակումբները բաց են ու անվճար հանրապետության բոլոր սովորողների համար, գործում են տարբեր ՀԿ-ների աջակցությամբ:

Հասցե` Րաֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, հեռախոս` (010) 74 72 46, 095 29 25 09: