15:00 | 20.02.12 | Նորություններ | 3806

Ucom-ը առաջարկում է դիտել Օսկար մրցանակի հավակնորդ ֆիլմերը եւ շահել նվերներ

Երեւան/Մեդիամաքս/. Ucom-ը իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել Օսկար մրցանակի հավակնորդ ֆիլմերը U!TV-ի տեսավարձույթ`VoD ծառայության միջոցով` !!Oscar 2012 բաժնում:

Ամերիկյան կինոակադեմիայի 84-րդ Օսկար մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 26-ին: Ucom-ն առաջարկում է իր բաժանորդներին նաեւ գուշակել հաղթողներին եւ ստանալ նվերներ:

«Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել Օսկար 2012 մրցանակի հավակնորդների աղյուսակը, վերևի տողում նշել անուն/ազգանուն և բաժանորդային hայտի համարը (ID): Ապա անհրաժեշտ է լրացնել աղյուսակի “Ձեր տարբերակը” սյունակը` նշելով այն նոմինանտի հերթական համարը, որը ըստ Ձեզ կհաղթի: Ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր: Ամենից շատ համընկնումներ`միավորներ հավաքող մասնակիցները կարժանանան մրցանակների: Լրացված պատասխանները ուղարկեք oscar@ucom.am էլ.-փոստին մինչև 2012թ. փետրվարի 25-ը ժամը 24:00-ն: Արդյունքները կամփոփվեն Ucom-ի ֆեյսբուքյան էջում», - հայտնել են ընկերությունում: