10:05 | 10.02.12 | Նորություններ | 1761
Երեւան: Մեդիամաքս: Internet World Stats-ի տվյալներով, Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում համացանցի թափանցելիության մակարդակի առումով:
Կազմակերպության տվյալներով, Հայաստանում համացանցի թափանցելիության մակարդակը կազմում է բնակչության 47.1 %-ը: Հաշվետվության համաձայն, 2011-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում կար համացանցից օգտվող 1,396,550 մարդ:
Internet World Stats-ի տվյալներով, Ադրբեջանում թափանցելիության մակարդակը կազմում է 44.1 %, Վրաստանում` 28.3 %, Թուրքիայում` 44.4%, Իրանում` 46.9 %: