ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
17:55 | 09.02.12 | Նորություններ | 3326
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ “Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիան” այսօր Երեւանում ներկայացրել են ուղեցույցը, որով ավարտվել է նախագծերի կառավարման հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագիրը:
Հանրապետության մի շարք բուհերում կազմակերպված դասընթացների մասնակիցները ստացել են հավաստագրեր:
«Ռիսկերը հաշվարկելու եւ դրանք նվազեցնելու համար պահանջվում է ճկունություն: Մասնագիտացման ճանապարհին դրանց գումարվում են նաեւ անհրաժեշտ փորձառությունն ու ժամանակը. գործոններ, որոնք միշտ չէ, որ բավարար են լինում ցանկալի արդյունք արձանագրելու համար: Նոր հրատարակված ուղեցույցը հմուտ գործընկերոջ դեր կստանձնի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել հաջողության հասնելու մոդելը: Գիրք-օգնականի լեզուն հնարավորինս արագ եւ արդյունավետ տիրապետելու հարցում սկսնակներին կաջակցեն համապատասխան դասընթացներ անցած մասնագետները»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: