12:33 | 08.02.12 | Նորություններ | 2884

ՎիվաՍել-ՄՏՍ-ն անցկացրեց բաց դռների օր Անանիա Շիրակացի ճեմարանի սաների համար

Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 7-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված բաց դռների միջոցառմանը մասնակցեցին Անանիա Շիրակացի ճեմարանի 9-ից 11-րդ դասարանի մոտ 100 սաներ:

Միջոցառման նպատակն էր աշակերտներին հնարավորություն տալ անմիջական շփման միջոցով ծանոթանալ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման գործընթացներին եւ կորպորատիվ մշակույթին, բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին:    

«Մենք շատ ենք կարեւորում նման միջոցառումները, քանի որ գիտակցում ենք հեռահաղորդակցության տեխնոլոգիաների մասին տեղեկացված լինելու պակասը երեխաների շրջանում, եւ վերջիններիս հետաքրքրվածությունը տվյալ բնագավառում: Որպես Հայաստանի առաջատար բջջային օպերատոր, մենք պատասխանատվություն ենք զգում երիտասարդ սերնդին սովորեցնելու հանրային վայրերում բջջային հեռախոսից օգտվելու էթիկայի կանոնները, ինչպես նաեւ` մեքենա վարելու ժամանակ հեռախոսից օգտվելու վտանգների մասին: Մեր անելիքը չի սահմանափակվում տեղեկացնելով. մեր նպատակը վարքագծի փոփոխմանը նպաստելն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: